«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

«Այդ ինչ խայտառակություն ըրին, ժողովուրդ ջնջխեցին»

«Այդ ինչ խայտառակություն ըրին, ժողովուրդ ջնջխեցին»
15.11.2022 | 07:25

Վահա՛գն, ատեն մը եղավ, որ ես խենթցա... Պատերազմի ժամանակ էր: Երեսուներեք օրեն «Վեսլի Ջեկսոնի արկածներ» գրեցի ու խենթցա... 72 ժամ խենթ եղա, խենթություն եկավ վրաս... Մարդ չիմացավ: Ես ու իմ Աստված կռվեցանք, կռվեցանք... Ես հաղթեցի...


Մի փոքր լռեց ու ավելացրեց.
-Ո՛չ, իմ Աստված հաղթեց... Իմ Աստված ես եմ...
Գիտե՞ս, ամենամեծ խայտառակություն, ամենամեծ կեղծիք պատերազմ է:
Բան մը պատմեմ լսե. պատերազմի ատեն եկան, ինձի ըսին՝ կյանքդ ապահովագրե, որ եթե սպանվիս, ընտանիքդ 10 հազար տալեր ստանա... Չեմ ուզեր, ըսի... Գացին, եկան... Չեմ ուզեր, ըսի... Այդ գործ հասավ ժեներալին: Կանչեց. ինչու՞ քո կյանք չես ապահովագրեր, որ քո սպանվելեն վերջ ընտանիքդ 10 հազար տալեր ստանա...
Ես, ըսի, 20 հազար տալեր արդեն տված եմ ընտանիքիս ու չեմ ուզեր...
Կհասկնա՞ս, ինչ կըսեին... Կուզեին իմ կյանք 10 հազար տալերով առնիլ: Այդ խայտառակություն է, կեղծիք: Պատերազմեն վերջ մելամաղձություն իջավ վրաս... սարսափեր, նեղվեր էի, նեղվեր էի աշխարքին դեմ: Այդ ինչ խայտառակություն ըրին, ժողովուրդ ջնջխեցին... Տարի մը տող մը իսկ չկրցա գրել... Հետո այդ մելամաղձություն, այդ խենթություն օգտակար եղավ ինձի, շատ բան հասկցա...


ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ. «Բարի հսկան» գրքից
Սիլվա Յուզբաշյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 11014

Մեկնաբանություններ